Download Arial AMU
en | am

Ծառայության պայմանները

Մեր ծառայությունների օգտագործումը ձեր կողմից կառավարվում է սույն «Ծառայության պայմանների» միջոցով։ Մեր ծառայությունների օգտագործումը ձեր կողմից ենթադրում է, որ դուք ընդունում եք սույն «Ծառայության պայմանները» և հետևում եք դրանց։ Օգտագործելով մեր ծառայությունները՝ դուք համաձայնում եք բավարարել սույն «Ծառայության պայմանները»։

Հիմնական կանոններ մասնակից վեբկայքերի համար

  1. Վեբկայքի պարունակությունը պետք է կապված լինի Հայաստանի հետ կամ լինի հայերեն լեզվով։
  2. Վեբկայքը չպետք է պարունակի միայն մեծահասակների համար նախատեսված նյութեր կամ ապօրինի նյութեր (օրինակ՝ մերկություն, ծրագրային ապահովման սերիալ կոդեր, crack-ներ, և այլն)։
  3. Ինտերնետի միջոցով գումար վաստակելու վերաբերյալ վեբկայքերը (հովանավորներ, գործընկերներ, ֆինանսական բուրգեր և այլն) չեն կարող մասնակցել Circle.Am-ի Ռեյթինգում։
  4. Circle.Am վահանակը չի կարող տեղադրվել ինքնաբեռնվող կամ ինքնաթարմացվող էջերում։
  5. Circle.Am վահանակը չի կարող տեղադրվել այցելուներից թաքցված կերպով։
  6. Տրամադրված թրեքինգ կոդը չի կարելի փոփոխել՝ առանց Circle.Am-ից նախօրոք ստացված թույլտվության։

Այլ կարևոր կանոններ

  1. Դիմումը կարող է մերժվել, եթե գրանցման համար ներկայացված տեղեկությունները կամ վեբկայքի բովանդակությունն ինքնին անորակ է, եթե վեբկայքի բովանդակությունը կրկնօրինակում է արդեն իսկ գոյություն ունեցող բովանդակություն, որը կարելի է գտնել այլ կայքերում, եթե վեբկայքն անավարտ է, և, ընդհանրապես, եթե մենք գտնում ենք, որ վեբկայքը համայնքի տեսակետից նոր արժեք ընդհանրապես չի ստեղծում կամ ունի ցածր արժեք։ Մենք կարող ենք մերժել նման դիմումները՝ ծանուցելով դիմողին կամ առանց ծանուցման։
  2. Այնպիսի վեբկայքերը, որոնք տեղակայված են do.am, ucos.com և narod.ru ծառայություններում և տրամադրում են mp3 ֆայլեր և/կամ տեսանյութեր (հեղինակային իրավունքների խախտմամբ), այլևս չեն կարող գրանցվել Circle.Am համակարգին: Նմանատիպ այն վեբկայքերը, որոնք արդեն իսկ գրանցված են Circle.Am ռեյթինգում, դեռ չեն հեռացվի:
  3. Վեբկայքերը և հարակից հաշիվները Circle.Am-ից կհեռացվեն, եթե դրանք չեն համապատասխանում սույն «Ծառայության պայմաններին», խաբելու (օրինակ՝ կեղծ թրաֆիկի ցուցադրում), անգործության կամ որևէ այլ պատճառով՝ ծանուցմամբ կամ առանց ծանուցման։
  4. Դուք համաձայնում եք, որ դուք եք կրում մեր ծառայություններից օգտվելու հետ կապված հնարավոր ռիսկերը և պատասխանատվությունը։ Դուք համաձայն եք, որ օգտվում եք մեր ծառայություններից՝ այն վիճակով, որով դրանք տրամադրվում են և ինչպես դրանք առկա են։ Մենք հստակորեն հրաժարվում ենք որևէ տեսակի ցանկացած երաշխիքներից՝ լինեն դրանք արտահայտված թե ենթադրվող։
  5. Գուցե նպատակահարմար է, որ Դուք ձեր այցելուներին տեղեկացնեք (օրինակ, անձնական տվյալներին վերաբերող փաստաթղթի մեջ), որ Circle.Am-ը հավաքում է այցելուների հետ կապված որոշ տվյալներ՝ ռեյթինգի և վիճակագրական նպատակներով։
  6. Մասնակից կայքերին վերաբերվող որոշ տվյալներ ազատ հասանելի են հանրությանը (օրինակ, այցելուների քանակը, PageRank-ը, և այլն)։ Սա պայմանավորված է մեր ծառայությունների բնույթով։ Խնդրում ենք նախքան գրանցվելը ինքներդ Ձեզ համար ճշտել, թե ինչն է հրապարակայնորեն մատչելի։ Նաև տեղեկացնում ենք Ձեզ, որ մենք կարող ենք մանրամասնորեն հետազոտել Ձեր կայքի վիճակագրությունը ներսից, եթե նկատենք խաբեբայության որևէ տարբերակ։

Համաձայնագիրն ամբողջությամբ


Այս պայմանները մեր ծառայությունների վերաբերյալ ամբողջական և բացառիկ համաձայնությունն են Circle.Am-ի և Ձեր միջև։ Այս պայմանները փոխարինում են բոլոր նախկին պայմանավորվածությունները Circle.Am-ի և Ձեր միջև։ Մենք կարող ենք ժամանակ առ ժամանակ վերանայել Ծառայության պայմանները. վերջին տարբերակը միշտ հասանելի կլինի http://www.circle.am/?go=serviceterms հասցեով։ Եթե այդպիսի վերանայում տեղի ունենա, մեր հայեցողությամբ մենք այդ մասին կտեղեկացնենք Ձեզ էլեկտրոնային փոստի միջոցով (Ձեր հաշվում գրանցված հասցեով): Պայմանների վերանայումից հետո շարունակելով օգտվել մեր ծառայություններից՝ Դուք համաձայնում եք վերանայված Ծառայության պայմաններին։